Նոյեմբեր 30, 2021 12:46 Asia/Tehran
  • Մուսավի. Իրանը և Ադրբեջանը ունեն 15 կարևոր նախագծեր, որոնք շահագործման կամ իրագործման փուլում են

Ադրբեջանում Իրանի դեսպանն ասել է.«Իրանը և Ադրբեջանը ունեն 15 կարևոր նախագծեր, որոնք շահագործման կամ իրագործման փուլում են»:

Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավին Թվիթերում գրել է. «Իրանի  և Ադրբեջանի նախագահների հանդիպումից մեկ օր անց հանդիպել եմ այդ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ՝  հատկապես տնտեսական դաշտում երկու երկրների ղեկավարների ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը հետևելու նպատակով»:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի օրը հանդիպել են Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած ECO-ի 15-րդ գագաթնաժողովի շրջանակում:

Հանդիպման ժամանակ, ԻԻՀ նախագահը  մտահոգություն է հայտնել տարածաշրջանում անապահովության և օտարերկրացիների ներկայության կապակցությամբ և ասել է, որ ԻԼԻՊ-ը և սիոնիստական ահաբեկչությունը սպառնում են տարածաշրջանին և պետք է դիմակայել դրանց: