Նոյեմբեր 30, 2021 17:08 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի հրամանատար. Իրանի սահմաններին հաստատված է կայուն անվտանգություն

ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ երկրի սահմաններին հաստատված է կայուն անվտանգություն:

Երեքշաբթի օրը, Իրանի հարավային Քերման քաղաքում, լրագրողների հետ ճեպազրույցում, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարին ասել է.«Իրանի բանակի ցամաքային ուժերի հիմնական առաքելությունը երկրի անվտանգության ապահովումն է»:

Նշելով, որ բանակի ցամաքային ուժերի մյուս առաքելությունը տարբեր ոլորտներում ինքնաբավության հասնելն է, ԻԻՀ բանակի ցամաքային ուժերի հրամանատարն ասել է.«Այս ոլորտում դրական քայլեր են արվել և ուղղաթիռների սպառազինման, ԱԹՍ-ների զարգացման  ու շահագործման, հրթիռային, հակազրահային ու այլ ոլորտներում նույնպես ծավալուն ջանքեր են գործադրվել»: