Դեկտեմբեր 01, 2021 07:57 Asia/Tehran
  • Իրանի Սարդաշթ քաղաքը՝  աշխարհում մարդու իրավունքների խորհրդանիշ

Նշելով, որ Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Սարդաշթ քաղաքն աշխարհում մարդու իրավունքների խորհրդանիշն է, Իրանի ահաբեկչության զոհերի պաշտպանության ասոցիացիան հայտարարել է. «Սադդամի բոլոր դաշնակիչ անձինք, կառույցները և կառավարությունները պետք է պատասխանատվության ենթարկվեն մարդկության դեմ քիմիական զենքով իրականացված ամենախոշոր հանցագործության համար»:

Քիմիական զենքի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ հրապարակված հայտարարության մեջ ասվում է. «Ճնշված Սարդաշթը, որ Իրաքի բռնապետ Սադդամի իրականացրած ոճրագործության հետևանքով ունեցավ հազարավոր զոհեր ու վիրավորներ,  արժանի է դառնալ աշխարհում մարդու իրավունքների դրոշակակիրը, որպեսզի հետաքննություն անցկացվի քիմիական զենքով հարձակման ամենախոշոր հանցագործության վերաբերյալ և պատասխանատվության կանչվեն այդ հարցում Սադդամի հետ համագործակցած բոլոր անձինք, կազմակերպություններն ու պետությունները՝ սկսած քիմիական զենքի արտադրողներից մինչրև այն Իրաքին տրամադրելու հարցում օժանադակություն ցուցաբերողներ ու այլ կառույցներ»:

1987 թվականի հունիսի 28-ին Իրաքի Բաասական ռեժիմը քիմիական ռումբերով ռմբակոծելով Իրանի Սարդաշթ քաղաքի չորս բնակավայր, ինչի հետևանքով սպանվեց 119 խաղաղ բնակիչ և ավելի քան 8000 մարդ ենթարկվեց թունավոր գազի ազդեցությանը: