Դեկտեմբեր 01, 2021 10:57 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը կառավարության և խորհրդարանի համատեղ նիստում ընդգծել է. «Օրենքն արդարադատության իրականացմաառանցքն է»:

Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին, չորեքշաբթի օրը, խորհրդարանի օրվա կապակցությամբ կայացած խորհրդարանի և կառավարության համատեղ նիստում, ասել է. «Օրենքն արդարության առանցքն է, և օրենքի գործադումը նպաստում է  արդարադատության իրականացմանը»:

Ռաիսին ընդգծել է օրենսդրությունը խորհրդարանի կարևորագույն խնդիրն է, հավելելով. «Հասարակության շարժման ուղին նախանշելը խորհրդարանի շատ կարևոր պարտականությունն է»։

Ռաիսին հավելել է.«Այսօր խորհրդարանը ժողովրդի կամքի ու քվեի դրսևորումն է, իսկ օրենսդրությունը խորհրդարանի աշխատանքի մի մասն է, և յուրաքանչյուրը պետք է իրեն պարտավորված համարի այն իրականացնել»։

Իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաքեր Ղալիբաֆը, նիստի ժամանակ ասել է. «Հուսով եմ, որ նախագահն իր ջանքերով, լավ ու արժանապատիվ բանակցություններով, լավ ու արդար համաձայնությամբ կհասնի  ժողովրդի իրավունքի վերականգնմանն արտաքին քաղաքականության և պատժամիջոցների վերացման ոլորտում, և որ մեր սիրելի ու տոկուն ժողովրդի նկատմամբ սահմանված դաժան պատժամիջոցները կչեղարկվեն»: