Դեկտեմբեր 01, 2021 18:34 Asia/Tehran
  • Իրանը գիտահենք արտադրանք և արտադրական գծեր է արտահանում  աշխարհի 7 երկրներ, այդ թվում՝ Հայաստան

ԻԻՀ նախագահին կից գործող նորարարության և բարգավաճման հիմնադրամի զարգացման տնօրենը հայտարարել է, Իրանը գիտահենք արտադրանք և արտադրական գծեր է արտահանում աշխարհի 7 երկրներ, այդ թվում՝ Հայաստան:

Մարզիե Շավերդին նշել է, որ արտահանման ուղղություններն են Թուրքիան, Հայաստանը, Աֆղանստանը, Բոսնիա Հերցեգովինան , Սիրիան, Իրաքը և Քենիան:

Անդրադառնալով գիտելքիահենք ընկերությունների համար նախատեսված նորարարության  հիմնադրամի արտահանման ծառայությունների  փաթեթին, այդ թվում՝ «արտահանման հզորացմանը», «արտահանման ցանցի ստեղծմանը» և  «արտահանման ֆինանսավորմանը» Շավերդին հավելել է.«Արտահանման հզորացումը ներառում է ուսուցում և խորհրդատվություն, ստանդարտներ,  մասնագիտացված ու արտահանման լիցենզիաներ և  մտավոր սեփականության պաշտպանություն»:

Իրանի նախագահի նորարարության ու բարգավաճման հիմնադրամի հզորացման հարցերով տնօրենը նաև ասել է.«Մինչ այժմ 1300 դիմում է ստացվել՝ 14 երկրների շուկաներ և ԵԱՏՄ ու ԵՄ մուտք գործելու նպատակով ուսուցման և խորհրդատվական ծառայություններ ստանալու համար»: