Դեկտեմբեր 02, 2021 08:02 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Արևմուտքի կողմից բարի կամքի դրսևորման դեպքում, հնարավոր կլինի հասնել լավ համաձայնության

ԻԻՀ ԱԳ նախարարը չորեքշաբթի օրը հայտարարել է, որ իրանական պատվիրակությունը Վիեննայում տրամաբանական, ամուր և արդյունքի հասնելու ակնկալիքի վրա հիմնված բանակցություններ է վարում, հավելելով, որ Արևմուտքի կողմից բարի կամքի դրսևորման դեպքում, հնարավոր կլինի հասնել լավ համաձայնության:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն,  Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Թվիթերում արած գրառման մեջ նշել է, որ Վիեննայի բանակցությունները շարունակվում են՝ պատժամիջոցների չեղարկման առաջնահերթությամբ։

 Ամիր Աբդոլլահյանը  նշել է, որ ամենօրյա կապի մեջ է Վիեննայում Իրանի ավագ բանակցող  Ալի Բաղերիի հետ և փորձագիտական ​​բանակցությունները շարունակվում են:

Իրանի և «4+1» երկրների ներկայացուցիչների մասակցությամբ, նոյեմբերի 29-ին Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում մեկնարկել է ՀԳՖՀԾ-ի համատեղ հանձնաժողովի  բանակցությունների նոր փուլը:

ԻԻՀ ԱԳ փոխնախարար Ալի Բաղերին ավելի վաղ Թվիթերում արած գարռման մեջ նշել էր, որ Իրանը վճռական է բանակցություններ վարել ճնշող և անօրինական պատժամիջոցների ամբողջական և արդյունավետ վերացման,  Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների կարգավորումը երաշխավորելու և ՀԳՀԾ-ի նկատմամբ հավատարմությունը երաշխավորելու շուրջ: