Դեկտեմբեր 03, 2021 07:58 Asia/Tehran
  • Իրանի գլխավոր բանակցող. Պատժամիջոցների չեղարկումը փուլ առ փուլ չի լինելու

ԻԻՀ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ չորեքշաբթի օրը ՀԳՀԾ-ի անդամ երկրների ներկայացուցիչներին տրամադրված երկու փաստաթղթերից բացի կա ևս մեկը, որը դեռևս չի ներկայացվել կողմերին:

Հինգշաբթի օրը, ճապոնական «Կիոդո» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ի պատասխան այն հարցին, թե  բանակցող կողմերին Իրանի ներկայացրած երկու փաստաթղթերի համաձայն պատժամիջոցների չեղարկումը լինելու է փուլ առ փուլ, թե՝ միանգամից,  Ալի Բաղերին ասել է. «Պատժամիջոցների չեղարկումը փուլ առ փուլ չի լինելու»:

Անդրադառնալով պատժամիջոցների չեղարկման ստուգման համար անհրաժեշտ ժամանակին, Բաղերին հավելել է. «Իրանը կազմել է երեք փաստաթուղթ, որոնցից երրորդը դեռ չի հանձնվել մյուս կողմին»։

Նա նշել է, որ երրորդ փաստաթղթում, որը նույնպես ներկայացվելու է բանակցող կողմերին, Իրանն իր տեսակետներն ու առաջարկները կներկայացնի  պատժամիջոցների  չեղարկման ստուգման ժամկետների վերաբերյալ։

Չորեքշաբթի օրը բանակցող կողմերին ներկայացված երկու փաստաթղթերի վերաբերյալ արձագանքի մասին, Բաղերին ասել է. «Երկխոսությունը շարունակվում է»: 

Չորեքշաբթի օրը, Իրանի բանակցող պատվիրակությունը Վիեննայի բանակցությունների մյուս կողմերին է ներկայացրել երկու փաստաթուղթ՝ պատժամիջոցների չեղարկման և միջուկային հարցերի թեմաներով: