Դեկտեմբեր 04, 2021 10:30 Asia/Tehran
  • ECO-ի հետ Իրանի առևտրային հարաբերությունների ընդլայնումը կնպաստի տարածաշրջանային կայուն զարգացմանը

Իրան-Ուզբեկստան առևտրի պալատի ղեկավարը հայտարարել է.«ECO-ի հետ Իրանի առևտրային հարաբերությունների ընդլայնումը կնպաստի տարածաշրջանային կայուն զարգացմանը»:

Մուսա Աղաին, անդրադառնալով ECO-ի հետ Իրանի համագործակցությանն ասել է. «Տարածաշրջանի երկրների հետ համագործակցության համաձայնագրերը էապես կնպաստեն Իրանի առևտրի վրա և կարող են վերածվել շարունակական գործընթացի»:

Նա հավելել է.«ECO-իանդամ երկրների շուկաները մեծ առևտրային կարողություններ ունեն, և հարաբերությունների զարգացումը կարող է նպաստել Իրանի արտահանման ծավալների մեծացմանը»։

ECO-ի անդամ երկրներն են՝ Իրանը, Պակիստանը, Թուրքիան, Աֆղանստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Ադրբեջանը:

Ըստ մաքսային հայտարարագրի՝ վերջին վեց ամսում կազմակերպության  անդամների հետ Իրանի առևտրի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կշռի մասով աճել է 67, արժեքի մասով՝ 60 տոկոսով: