Դեկտեմբեր 04, 2021 17:04 Asia/Tehran
  • Ռայիսի. Իրանը սկսել է պատվաստել բոլոր օտարերկրյա քաղաքացիներին

ԻԻՀ նախագահը հայտարարել է.«Իրանը ելնելով մարդասիրական նկրտումներից, սկսել է պատվաստել բոլոր օտարերկրյա քաղաքացիներին»:

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին այսօր կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբի նիստում ասել է.«Իրանի Իսլամական Հանրապետությունը ելնելով մարդասիրական նկրտումներից, ամենայն լրջությամբ սկսել և  շարունակում է  պատվաստել օտարերկրյա քաղաքացիներին»:

«Որոշ եվրոպական երկրներ նոր են սկսել մտածել այս մասին»,- հավելել է Ռայիսին։

Իրանի նախագահի խոսքով՝ կորոնավիրուսի նոր ալիքից պաշտպանվելու միակ միջոցը հակահամաճարակային կանոններին հետևելն  ու լուրջ վերահսկելն է:

Ընդգծելով, որ երկրում պատվաստանյութերի պակաս չպետք է լինի, Ռայիսին ասել է.«Հաշվի առնելով ներքին պատվաստանյութերի արտադրության աճը և ներկրվող պատվաստանյութերի ապահովումը, պետք է անհրաժեշտ կանխատեսումներ անել, որպեսզի անգամ երրորդ չափաբաժնի ներարկման դեպքում, երկրում այս ոլորտում դեֆիցիտ չլինի»։