Դեկտեմբեր 05, 2021 08:07 Asia/Tehran
  • Իրանի խորհրդարանի փոխնախագահ. Իրանական ընկերությունների կարողությունները կարող են օգտագործվել ԼՂ ազատագրված տարածքների վերականգնման գործում

Իրանի խորհրդարանի փոխնախագահ, Թեհրանում Ադրբեջանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Իրանական ընկերությունների կարողությունները կարող են օգտագործվել ԼՂ ազատագրված տարածքների վերականգնման գործում»:

Ալի Նիքզադն Ալի Ալիզադեի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Մենք ակնկալում ենք, որ իրանական ընկերությունները կարող են մասնակցել Ղարաբաղի ազատագրված տարածքների վերակառուցման, շինարարության, հնությունների վերականգնման և ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքներին»:

Նիկզադը հավելել է. «Նկատի ունենալով Ադրբեջանի օդային սահմանների բացումը արտասահմանյան չվերթների համար՝ մենք հուսով ենք որքան հնարավոր է շուտ վերսկսել ուղիղ թռիչքները Թեհրանի և Բաքվի միջև»։

Թեհրանում Ադրբեջանը նշել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները բարեկամական և ջերմ են, հավելելով. «Հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև առկա բազմաթիվ ընդհանրություններն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկու երկրների միջև սահմանն անվանել է բարեկամության սահման»։

 Ալի Ալիզադեն հավելել է. «Ադրբեջանը ողջունում է տարբեր ոլորտներում իրանական կողմի հետ համագործակցության ամրապնդումը և պատրաստ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման նպատակով, կազմակերպել կառավարական և խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելություններ»: