Դեկտեմբեր 05, 2021 11:38 Asia/Tehran
  • ԻԻՀ նախագահ. Իրանի և Վենեսուելայի  հարաբերությունները պետք է զարգանան

Շաբաթ օրը, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահը ռազմավարական է բնութագրել Իրանի և Վենեսուելայի հարաբերությունները:

IRIB լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, անդրադառնալով Իրանի եւ Վենեսուելայի բարձր կարողություններին, ասել է. «Թեհրանի և  Կարակասի հարաբերությունների զարգացումն անհրաժեշտություն է հատկապես առևտրատնտեսական  ոլորտում»։

Կարևորելով անկախությունը, արդարությունը, ամբարտավանությունը և ժողովրդի ու Վենեսուելայի կառավարության պայքարը գերիշխող համակարգի դեմ՝ Ռայիսին ասել է. «Վենեսուելայի ժողովրդի և կառավարության նկատմամբ հեգեմոն ռեժիմի և ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների պատճառը նրանց անկախությունն ու ազատախոհությունն է»։

Նիկոլաս Մադուրոն, անդրադառնալով Վենեսուելայի ընտրություններին և ՕՊԵԿ-ում Իրան-Վենեսուելա համագործակցությանն ասել է. «Մենք պետք է աշխատենք, որպեսզի ՕՊԵԿ-ը նավթի շուկայում կայունություն ձեռք բերի: Իրանի և Վենեսուելայի միջև համագործակցության շատ ոլորտներ կան, և ես  լավատես եմ, որ համատեղ հանձնաժողովների օգնությամբ մենք կարող ենք նոր համաձայնագրեր ստորագրել»։