Դեկտեմբեր 05, 2021 12:00 Asia/Tehran
  • Իրանական չորս արբանյակները պատրաստ են արձակման

Իրանն ունի չորս արբանյակ, որոնք գտնվում են փորձարկման վերջնական փուլում և պատրաստ են արձակման:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, չորս արբանյակները, ուղեծրային փոխանցման բլոկը և տիեզերական շարժիչը Իրանի տիեզերական արդյունաբերության վերջին երկու տարիների կարևոր ձեռքբերումներից են:

Չորս իրանական արբանյակները, որոնք գտնվում են փորձարկման վերջնական փուլում և պատրաստ են արձակման, հետևյալն են՝ «Զաֆար 2» որը գտնվում է վերջնական փուլում, «Նահիդ 1 և 2»-ը որը  պատրաստ է և «Փարս 1»-ը որը հանձնվել է տիեզերական կազմակերպությանը։

«Զաֆար 2» արբանյակը «Զաֆար 1»-ի ավելի առաջադեմ տարբերակն է: «Զաֆար»-ը հեռահար զոնդավորման արբանյակ է: «Զաֆար 2» արբանյակների 95 տոկոսը տեղական է, իսկ արբանյակում օգտագործվող 86 սարքավորումներից միայն չորսն են ձեռք բերվել արտերկրից:

«Նահիդ 1» արբանյակը կառուցվել է որպես օպերատիվ հեռահաղորդակցության արբանյակ:

«Նահիդ 2» հեռահաղորդակցության արբանյակը՝ մոտ 120 կգ քաշով և 2 տարուց ավելի կյանքի տևողությամբ, կտեղադրվի 500 կմ-ից բարձր ուղեծրում։

«Փարս 1» արբանյակը որպես նկարահանման արբանյակ, առաջին քայլն է նկարող արբանյակների նախագծման և կառուցման գործում: