Դեկտեմբեր 05, 2021 18:37 Asia/Tehran
  • Իրանի բանակի ռազմածովային ուժերը երաշխավորում են  երկրի  նավագնացության ճանապարհների անվտանգությունը

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է. «Բանակի նավատորմը միջազգային մակարդակով բաց ջրերում ծովահենությունից պաշտպանում է ԻԻՀ նավային ճանապարհները»:

Կիրակի օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, երկրորդ ծովակալ  Աբոլֆաթհ Բաղային հավելել է. «Վերջին տարիներին բանակի ռազմածովային ուժերի կողմից հաջողությամբ ուղեկցվել են ավելի քան 10000 առևտրային նավեր և տանկերներ»:

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է. «Եթե ծովահենները հարձակվեն առևտրային նավերի վրա, ապա անմիջապես դեպքի վայր կժամանեն ԻԻՀ ռազմավարական բանակի ծովայիններն ու ռազմանավերը և կաջակցեն իրանական նավերին»: