Դեկտեմբեր 07, 2021 08:22 Asia/Tehran
  • Ղալիբաֆը կարևորել է Իրանի և Սիրիայի միջև տնտեսական հարաբերությունների զարգացումը

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը, Սիրիայի արտգործնախարարի հետ հանդիպման ժամանակ, ընդգծել է.«Այսօր մեր ամենակարեւոր խնդիրը երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացումն է»։

Երկուշաբթի օրը, Սիրիայի ԱԳ նախարար Ֆեյսալ Մեղդադի հետ հանդիպման ժամանակ, Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը  հայտարարել է. «Դիմադրության ճակատի թշնամիները փորձում են հասնել նրան, ինչին չկարողացան հասնել  տնտեսական պատերազմում,  հետևաբար մենք պետք է փորձենք հաջողության հասնել տնտեսական և քաղաքական դաշտում»։

Հանդիպմանը Սիրիայի ԱԳ նախարարն ասել է. «Մեծ ձեռքբերումները գրանցվել են բանակի զոհաբերությունների և նահատակների արյան շնորհիվ, ինչպիսիք են գեներալ Ղասեմ Սոլեյմանին, Աբու Մեհդի ալ-Մոհանդեսը, «Հեզբոլլահ»-ի նահատակները և այլոք, ովքեր զոհվել են Իրանում, Սիրիայում և Լիբանանում»:

Նա հավելել է. «ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հյուսիս-արևելյան և հարավային շրջանների օկուպացիան վտանգավոր է և դրան  պետք է վերջ դրվի»:

Ֆեյսալ Մեղդադը նշսել է, որ ԱՄՆ կառավարությունը մտադիր է անմարդկային պատժամիջոցների միջոցով հասնել նրան, ինչին չի հաջողվել հասնել ռազմական ճանապարհով:

Պիտակ