Դեկտեմբեր 07, 2021 08:27 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանի ժողովուրդը պետք է զգա համաձայնագրի արդյունքները

ԻԻՀ ԱԳ նախարարը, երկուշաբթի օրն իր ինստագրամյան էջում արած գրառման մեջ նշել է. «Համաձայնագիրը պետք է համապարփակ լինի, որպեսզի մարդիկ շոշափելի կերպով զգան դրա արդյունքները»։

Նշելով, որ Իրանը ոլւրջ է տրամադրված լավ համաձայնության հասնելու հարցում, Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը,  հավելել է. «Համաձայնագիրը պետք է համապարփակ լինի, որպեսզի մարդիկ շոշափելի կերպով զգան դրա արդյունքները»։

Նա հավելել է.«Այն, ինչ իրանական թիմը ներկայացրել է որպես գրավոր տեքստ, ամբողջությամբ ՀԳՀԾ-ի շրջանակներում է: Այդ տեքստերում ՀԳՀԾ-ի շրջանակից դուսր որևէ հարց ներառված չէ, և դրանում Բորժամից այն կողմ ոչինչ չկա և տեքստում չկան հետբորժամային պահանջներ»։

Նշելով, որ իրանական բանակցող պատվիրակությունը Վիեննայում գնալու է դիվանագիտության և բանակցությունների ճանապարհով՝ բանակցությունների ու փոխըմբռնման տրամաբանության շրջանակներում, Ամիր Աբդոլլահյանը հավելել է. «Ակնկալվում է, որ բանակցությունների հաջորդ շրջանին կողմերը Վիեննա կգան կոնկրետ առաջարկություններով ու պատասխաններով, այդ թվում՝ պատժամիջոցների վերացմամբ, և կդադարեն միմյանց մեղադրել»։