Դեկտեմբեր 07, 2021 16:20 Asia/Tehran
  • Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ համաձայնություն է կայացել' նոր տարանցիկ ճանապարհ գործարկելու վերաբերյալ

Իրանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև կայացել է եռակողմ համաձայնություն' Պարսից Ծոցը Սև ծովին միացնելու համար նոր տարանցիկ ճանապարհ գործարկելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրել է Իրանի ճանապարհային տրանսպորտի կազմակերպության տարանցման ու միջազգային տրանսպորտի բաժնի գլխավոր տնօրենը:

ԻՍՆԱ-ին տված հարցազրույցում, նշելով որ նոր տարանցային ճանապարհի գործարկումը կարող է Պարսից ծոցը միացնել Սև ծովին, Ջավադ Հեդայաթին ասել է. <Համաձայնության հիմնական կողմերը Իրանն ու Վրաստանն են, քանի որ Իրանը Պարսից ծոցի միջոցով միացած է ազատ ջրերին և Վրաստանն էլ Սև ծովի արևելյան հատվածում ունի երկու կարևոր առևտրական նավահանգիստ>:

Հեդայաթին հավելել է.«Ըստ Ադրբեջանի ու Վրաստանի տրանսպորտի ոլորտի պատասխանատուների հետ կայացած համաձայնության, նախատեսվել է, որ ցանկացած երկրից մեկական նավ Իրանից արտահանվող ապրանքները հասցնի նպատակակետին»: 

Հեդայաթին նշել է, որ Իրանի հյուսիսային շրջանի Աստարայից, իրանական տարանցիկ ապրանքները մուտք կգործեն Ադրբեջան և Վրաստանի  նավահանգիստների ու Սև ծովի միջոցով կտեղափոխվեն Բուլղարիա կամ Արևելյան Եվրոպայի այլ երկրներ: 

Նա հստակեցրել է.«Նոր տարանցիկ ճանապարհը կարող է Ասիայի արևելյան ու հարավային երկրների համար մեծ օգուտներ ունենալ և նրանց միացնել Արևելյան Եվրոպային»:

Պիտակ