Դեկտեմբեր 07, 2021 18:11 Asia/Tehran
  • Իրանի և Ադրբեջանի միջև  պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ Աստարաչայ գետի վրա ճանապարհային կամրջի կառուցման վերաբերյալ

Իրանն ու Ադրբեջանի Հանրապետությունը պայմանավորվել են Աստարա քաղաքի Աստարաչայ սահմանային գետի վրա ճանապարհային կամուրջ կառուցելու շուրջ։

Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմին,  երեքշաբթի օրն  Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաների համատեղ նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է.«Իրանի և Ադրբեջանի  միջև տնտեսական ներուժը մեծացնելու նպատակով, Աստարաչայ սահմանային գետի վրա  ճանապարհային կամուրջ կկառուցվի»։

Նշելով, որ որոշվել է Աստարաչայ սահմանային գետի վրա ճանապարհային կամրջի կառուցման տեղը, Իրանի ճանապարհների և  քաղաքաշինության փոխնախարարն  ասել է.«Երկու շաբաթից նախատեսվում է  Իրանի և Ադրբեջանի  սահմանապահների հանդիպումը՝ սահմանի զրոյական կետը և սահմանի հետ կապված այլ հարցեր քննարկելու  համար»։

Իրանի սահմանամերձ Աստարա քաղաքում կայացել է Իրանի և Ադրբեջանի պաշտոնյաների համատեղ նիստը, որի ընթացքում քննարկվել է Աստարա-Աստարա միջազգային երկաթուղու ենթակառուցվածքները զարգացնելու և արդիականացնելու հարցը։