Դեկտեմբեր 08, 2021 17:47 Asia/Tehran
  • Իրանի սահմաններին կայուն անվտանգություն  է հաստատվել

Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ոստիկանության հրամանատարն ընդգծել է սահմանապահների հզոր ներկայությունը՝ երկրի սահմաններին կայուն անվտանգություն հաստատելու համար։

Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ոստիկանության հրամանատար, գեներալ Ահմադ Ալի Գուդարզին ասել է.«Սահմանապահների հզոր ու մարտական ​​ներկայության շնորհիվ, երկրի սահմաններին հաստատվել է  կայուն անվտանգություն և սահմանամերձ բնակիչները վայելում են աստվածային այս օրհնությունը»։

Գուդարզին հավելել է. «Սահմանապահ զորքերը ինչպես սրբազան պաշտպանության ութ տարվա մարտիկները՝ անձնազոհությամբ ու անսասանությամբ կդիմակայեն  սահմաններն ապակայունացնելու ցանկացած քայլի ու սադրանքի»: 

Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ ոստիկանության հրամանատարն անդրադառնալով երկրի Իսլամական Հանրապետության սահմանները պաշտպանելու հարցում սահմանապահների  պատրաստակամությանն ասել է..«Խելացի էլեկտրոնային և օպտիկական սարքավորումների օգնությամվ, սահմանապահները պաշտպանում են երկիրը»։

 

Պիտակ