Դեկտեմբեր 24, 2021 17:23 Asia/Tehran

ԻՀՊԿ գլխավոր հրամանատարն ասել է, որ իրական գործողության և Կորպուսի հրթիռային զորավարժությունների միջև տարբերությունը միայն հրթիռի արձակման անկյունների փոփոխության մեջ է, և զգուշացրել է, որ թշնամիները պետք է զգույշ լինեն իրենց հայտարարություններում:

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ուրբաթ օրը, «Մեծ մարգարե 17» համատեղ  զորավարժության վերջին փուլի շրջանակում, նշելով, որ հատկապես հրթիռային բաժնում այս ռազմափորձը բազում հստակ ուղերձներ է պարունակում, ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին հավաստիացրել է, որ այս զորավարժության ուղերձը լուրջ, իրական նախազգուշացում է Սիոնիստական ​​ռեժիմի պաշտոնյաների սպառնալիքներին՝ որպեսզի զգույշ լինեն, քանի որ սխալ թույլ տալու դեպքում,  նրանց ձեռքերը կկտրվեն։

Գեներալ Սալամին նշել է, որ զորավարժության նպատակներից է ԻՀՊԿ-ի ռազմաօդային ուժերի ավելի ճշգրիտ և արդի հրթիռային համակարգերի փորձարկումը և  մի քանի վայրերից մոդելավորված իրական թիրախի դեմ հրթիռային հարձակումը: Նա հավելել է, որ այս զորավարժությունները անօդաչու թռչող սարքերի շարժման և բալիստիկ դիպուկահար հրթիռների  համակարգման արդյունքում հնարավոր եղավ  100 տոկոսով հասնել սահմանված նպատակներին:

 

Պիտակ