Դեկտեմբեր 24, 2021 18:04 Asia/Tehran

ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատարը տեղեկացրել է «Մեծ մարգարե-17» զորավարժությունների վերջին փուլում բալիստիկ հրթիռների հաջող արձակման մասին։

 Գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն զորավարժություների եզրափակիչ փուլի շրջանակում լրագրողներին ասել է. «Այս զորավարժության ընթացքում  իրականացվեցին ճշգրիտ կրակոցներ, իսկ՛ հրթիռներն ու ԱԹՍ-ները ճշգրտությամբ խոցեցին են նախատեսված թիրախները»:

Գեներալ  Հաջիզադեն նշել է, որ զորավարժությունների այս փուլի առանձնահատկությունը  թիրախի վրա 360 աստիճանով բազմակողմանի հարձակումն էր և բալիստիկ հրթիռների մանևրելու հնարավորությունը:

Նա հստակեցրել է«Բալիստիկ հրթիռներին ուղղություն տալը, դրանց՝ տարբեր ուղղություններով մանևրելու հնարավորությունը իսլամական Իրանի հմուտ փորձագետների ջանքերի արդյունքն է, և բարդացնում է թշնամու գործը»:

 

 

 

Պիտակ