Դեկտեմբեր 25, 2021 21:18 Asia/Tehran
  • Կառավարության խոսնակն այցելել է՝ «Ա. Աւետիսյան» ազգ. բուժարան

Նոր տարվայ եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով, կառավարության խոսնակ Ալի Բահադորի Ջահրոմին այցելել է «Ա. Ավետիսյան» ազգային բուժարան:

Կառավարության խոսնակը ներկա է գտնվել բուժարանի պատասխանատուների շրջանակում՝ շնորհավորել է Նոր տարվա  եւ Ս. Ծննդյան տոների առիթով, շնորհակալություն է հայտնել մատուցած ծառայութունների վերաբերյալ:

«Ա. Ավետիսյան» ազգ. բուժարանի պատասխանատուներն ու անձնակազմը կառավարության խոսնակին են ներկայացրել իրենց հուզող հարցերը, ապա կառավարության խոսնակն իր հերթին խոստացել է ջանքեր ուղղել խնդիրների լուծման ուղղությամբ:

Հատկանշական է, որ կառավարության խոսնակին «Ա. Ավետիսյան» ազգ. բուժարան կատարած այցելությանն՝ ուղեկցել են Առողջապահության նախարարության որոշ պաշտոնյաներ:

 

Պիտակ