Հունվար 09, 2022 19:33 Asia/Tehran
  • Շեմիրանաթի կուսակալի այցը՝ Ս. Մինաս եկեղեցի

Կիրակի, 2 հունվարի 2022 թ.-ին, Շեմիրանաթի կուսակալ Սէյէդ Մեհդի Սադաթին, ընկերակցությամբ քաղաքի մզկիթների հարցերով ղեկավար հոջ. Քերմանիի եւ քաղաքական հարցերով տեղակալ Սալեքիի՝ Սուրբ Ծննդյան եւ Ամանորի տոների առիթով այցելեցին Թեհրանի Ս. Մինաս եկեղեցի:

Հյուրերին ընդառաջեցին արժ. Տ. Գուրգեն քհն. Ներսիսյանը, Թեմական խորհրդի անդամ եւ եկեղեցիների կապ՝ պրն. Հայկազ Շիրվանյանը եւ եկեղեցական խորհրդի անդամները: Սէյէդ Մեհդի Սադաթին շնորհավորելով Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը, իր բոլոր հայրենակիցներին՝ հատկապես քրիստոնյա համայնքի համար հայցեց   Հիսուս Քրիստոսի օրհնությունը:

Նա գնահատելով քրիստոնյաներին ասաց. «Քրիստոնյաները Իսլամական հեղափոխութեան հաղթանակի սկզբից ի վեր իրենց ծառայություններով նպաստել են վարչակարգին եւ իրանյան համայնքում Հիսուս Քրիստոսի կողմից քարոզված մարդասիրության եւ խաղաղության ռահվիրաներն են եղել»:

Նա նաեւ հավելել է, որ Քրիստոսը հայտնի է որպես խաղաղության մարգարե, որի ուսուցումների հիման վրա  կարելի է իդեալական աշխարհ ստեղծել։

 

Պիտակ