Հունվար 13, 2022 16:10 Asia/Tehran
  • Իրանի հարավարևելյան շրջանում կայացել է «Մոհամմադ Ռասուլոլլահ» զորավարժությունը

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմացամաքային ուժերի Ղոդս զորակայանն Իրանի հարավ-արևելյան շրջանում անցկացրել է « Մոհամմադ Ռասուլոլլահ» նշանաբանով խոշորագույն համատեղ ու համակցված զորավարժությունը:

ԻՀՊԿ ռազմացամաքային ուժերի հրամանատար, գեներալ Մոհամմադ Փաքփուրն ասել է.«Սիստան և Բալուչեստան նահանգի Ղոդս զորակայանը ռազմական և քաղաքացիական աջակցության երկու հիմնական փուլերում համակցված կերպով անցկացրել է աշխարհագրական և օպերատիվ ուղղվածություն ունեցող այս զորավարժությունը»:

Գեներալ Փաքփուրը հավելել է.«Մարտական ​​և ռազմական փուլերում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Ղոդս զորակայանի հրթիռային, հրետանային, անօդաչու թռչող սարքերի, ուղղաթիռների, զրահատեխնիկայի  և այլ  օպերատիվ ստորաբաժանումներ, և   հատուկ նշանակության ուժեր ու մարտական ​​մասնագիտացված ստորաբաժանումներ հաջողությամբ իրականացրել են  բոլոր մոդելավորված իրավիճակներն ու  իրական գործողությունները: