Հունվար 14, 2022 08:49 Asia/Tehran
  • Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը հանդիպել է Սիրիայի նախագահին

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմին, Դամասկոսում կայացած հանդիպման ընթացքում, քննարկել են Թեհրան-Դամասկոս հարաբերությունները, հատկապես տնտեսական համագործակցությունը, և ընդգծել պետական ​​և մասնավոր հատվածների միջև համագործակցության անհրաժեշտությունը։

Սիրիայի նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության համաձայն, Բաշար Ասադն առաջարկել է իրականացնել տնտեսական նոր ծրագրեր՝ երկու երկրների ընդհանուր ռազմավարական շահերն ապահովելու նպատակով։ Նա հավելել է, որ նման ծրագրերն իրար կմիացնեն երկու երկրների տնտեսական հատվածներն ու շուկաները:

Կողմերը քննարկել են Թեհրանի և Դամասկոսի հարաբերությունները, հատկապես՝ տնտեսական ոլորտում և ընդգծել երկու երկրների պետական ​​և մասնավոր հատվածների միջև համագործակցության անհրաժեշտությունը։

Ռոստամ Ղասեմին վերահաստատել է Իրանի սկզբունքային  դիրքորոշումն ահաբեկչության դեմ պայքարում Սիրիայի ժողովրդին աջակցելու հարցում: