Հունվար 14, 2022 10:50 Asia/Tehran
  • Ռայիսի. Պատժամիջոցների  չեզոքացմանն ուղղված ջանքերը չեն հետաձգվել մինչև բանակցությունների արդյունավորվելը

ԻԻՀ նախագահն ասել է.«Պատժամիջոցների չեզոքացմանն ուղղված կառավարության ջանքերը չեն հետաձգվել մինչև բանակցությունների արդյունավորվելը»։

Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ուրբաթ օրը Թվիթերում գրել է, որ պատժամիջոցների չեզոքացմանն ուղղված ջանքերը  կառավարության օրակարգում են: Նա նշել է. «13-րդ կառավարությունում պատժամիջոցները չեզոքացնելու ջանքերը չեն հետաձգվել մինչև բանակցությունների արդյունավորվելը»։

Ռայիսին հավելել է.«Այսօր նույն պատժամիջոցների պայմաններում մեր նավթի վաճառքն այնքան է աճել, որ մենք այլևս անհանգստանալու կարիք չունենք, և դրանից ստացված եկամուտը մտնում է երկիր»։

 

Պիտակ