Հունվար 14, 2022 12:44 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյան. Իրանը և Չինաստանը լավ և ամուր հարաբերություններ ունեն

Իրանի արտգործնախարարն ասել է. «Արևմտյան և Արևելյան Ասիայի երկու մեծ քաղաքակրթությունները համարվող Իրանը և Չինաստանը պատմականորեն լավ, կայուն և ամուր հարաբերություններ են ունեցել»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, Պեկին ժամանելուց հետո, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը մի գրառման մեջ նշել է.«Իրանը և Չինաստանը նշում են դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 51-ամյակը և մտնում են երկկողմ փոխանակումների դարաշրջանի երկրորդ կեսը, որը երկկողմ հարաբերությունների նոր էջ է բացելու»:  Աբդոլլահյանի գրառումը հրապարակվել է Global Times-ի կողմից:

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է. «Չինաստանի Կոմունիստական ​​կուսակցություն երկրորդ հարյուրամյակի շեմին, չինացի պաշտոնյաների հետ հանդիպումը նոր ու խոստումնալից հորիզոն կլինի տարբեր ոլորտներում մեր համագործակցության խթանման և զարգացման համար»:

Գլխավորելով քաղաքատնտեսական բարձրաստիճան մի պատվիրակություն, Իրանի ԱԳ նախարարը Չինաստանի արտգործնախարար Վան Յիի պաշտոնական հրավերով ուրբաթ առավոտյան մեկնել է Չինաստան: Նախատեսվում է չինացի պաշտոնակցի հետ երկու երկրի 25-ամյա համագործակցությունների վերջին վիճակի քննարկումը:

Պիտակ