Հունվար 14, 2022 19:46 Asia/Tehran
  • Ֆարիդ Շաֆիև. Եթե հնարավորություն ունենայի, կայցելեի Հայաստան

«Անցյալ տարի մենք ստեղծեցինք ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհուրդ։ Մենք կապի մեջ ենք նաև մեր ուկրաինացի գործընկերների հետ»։

Այս մասին հայտարարել է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (ՄՀՎԿ) վարչության նախագահ Ֆարիդ Շաֆիևը, փոխանցում է Armenia.Az-ը։

Ֆարիդ Շաֆիևը նշել է, որ անցյալ տարի Ադրբեջան են հրավիրվել նաև իրանցի մասնագետներ.

«Որպես փորձագետներ մենք նախատեսում ենք այցելել ինչպես Իրան, այնպես էլ Միացյալ Նահանգներ։ Եթե հնարավորություն ունենայի, կայցելեի նաև Հայաստան: Որպես մասնագետ՝ մենք պետք է ուսումնասիրենք, այցելություններ կատարենք, քննարկումներ անենք»։

ARMENIA.AZ