Հունվար 15, 2022 08:23 Asia/Tehran

Չինաստան կատարած այցի ավարտին Իրանի արտգործնախարարն ասել է.«Այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ուրբաթ օրը հայտարարել երկու երկրների ռազմավարական համագործակցության համապարփակ համաձայնագրի իրագործման մեկնարկի մասին»։

Չինաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման  ավարտին, Հոսեյն Ամիր Աբդոլլայանն ասել է. «Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ կողմերը  հայտարարեն 25-ամյա համապարփակ ռազմավարական և երկարաժամկետ համագործակցության համաձայնագրի իրագործման  մեկնարկի մասին»։

Աբդոլլահյանը հավելել է, որ Իրանի նախագահի գրավոր ուղերձը փոխանցել է Չինաստանի նախագահին

Նա նշել է. «Քննարկում ենք ունեցել նաև Վիեննայում ընթացող՝  պատժամիջոցների վերացման վերաբերյալ Վիեննայի բանակցությունների շուրջ»: Նա նշել է, որ  Վիեննայում Չինաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները դրական դեր են խաղում՝ աջակցելով  Իրանի  միջուկային իրավունքների պաշտպանությանը և կողմ արտահայտվելով պատժամիջոցների վերացմանը:

ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքով. «Իրանը ողջունում է հնարավորինս կարճ ժամկետում լավ համաձայնության կայացումը, սակայն դա կախված է արևմտյան կողմից»։