Հունվար 15, 2022 12:05 Asia/Tehran
  • Ծովակալ Իրանի. Միջազգային ջրերում Իրանի ներկայության նպատակն անվտանգություն հաստատելն է

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, որ անվտանգության հաստատումը և ծովերում նավերին օգնելն, ինչպես նաև Իրանի հեղինակությունը ցույց տալը, խաղաղության և բարեկամության ուղերձ հղելը, բաց ջրերում գտնվելու Իրանի նպատակներն են:

Անդրադառնալով հեռավոր ծովերում Իրանի ռազմածովային ուժերի ներկայության նպատակներին՝ ծովակալ Շահրամ Իրանին ասել է. «Մեծ հեռավորությունների վրա Իրանի ներկայության կարևորագույն նպատակներն են ծովային անվտանգություն հաստատելը և ցույց տալը, որ Իրանն իր հնարավորություններով, հատկապես ծովային ոլորտում, որևէ տարածքումներկա գտնվելու համար սահմանափակում չունի»:

Նշելով, որ Իրանն ի վիճակի է  սեփական հնարավորություններով ներկա գտնվել կոնկրետ տարածքներում, ծովակալ Իրանին հավելել է. «Իրանն այդ ներկայությունն ապահովում է՝ առաջնահերթություն տալով անվտանգության հաստատմանը, օգնելով ծովերում ոլղացող նավերին և ցույց տալով համակարգի հեղինակությունը և աշխարհի բոլոր ազգերին խաղաղության և բարեկամության ուղերձ հղելով»: