Հունվար 16, 2022 18:12 Asia/Tehran

Իրանի բանակի հակաօդային պաշտպանության հրամանատարը, հայտարարելով, եռաչափ համակարգերի կառուցման մասին, ասել է.«Մեր ռադարները կարող են հետախուզել և որսալ ցանկացած թռչող սարք»:

Բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը Իրանի բանակի Իմամ Ալի  ռազմական համալսարանի հրամանատարների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասել է. «Այսօր Իրանի բանակի հակաօդային պաշտպանության ուժերը առաջատար դեր են խաղում տարածաշրջանում և ցանկացած թռչող սարք, որ բարձրության մեջ էլ որ լինի կարող է հայտնաբերվել մեր ռադարների կողմից»:

Նա նշել է. «Այսօր, Իրանի բանակի երիտասարդներին կառչելով, կառուցում և տեղակայում ենք եռաչափ համակարգեր, իսկ մարտական ​​պաշտպանունակությունը մեծանում է, և մեր ողջ տեխնիկան տեղական է և կառուցված է իրանցի երիտասարդների կողմից»: