Հունվար 17, 2022 08:39 Asia/Tehran
  • Իրանի արտահանումը հասել է ավելի քան 40 մլրդ դոլարի

Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարը հայտարարել է, որ երկրի արտահանումը հասել է ավելի քան 40 միլիարդ դոլարի։

Սեյեդ Ռեզա Ֆաթեմի Ամինը նշել է. «Իրանական 1399թ.  իրականացվել; է 35 միլիարդ դոլարի արտահանում, սակայն ընթացիկ տարվա՝ իրանական 1400թ. վերջին տասը ամիսներին երկրի արտահանումը գերազանցել է 40 միլիարդ դոլարը»:

Ֆաթեմի Ամինը հավելել է. «Կանխատեսվել է, որ մինչև տարեվերջ արտահանման ծավալը կհասնի 45 միլիարդ դոլարի»։

Նրա խոսքով.  «Արտահանման խթանումը նշանակում է արտադրության ավելացում և երկրի եկամուտների ավելացում, և հաջորդ տարի մենք տնտեսության բումի ականատես կլինենք»:

Ֆաթեմի Ամինը հավելել է. «Արտահանման ծավալների աճը վկայում է տնտեսական միջավայրի բարելավման մասին»։