Խաթիբզադե. Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման ոլորտում մնում են առանցքային և կարևոր հարցեր
Իրանի ԱԳՆ խոսնակն ասել է. «Վիեննայի բանակցություններում մնում են կարևոր հարցեր, որոնք պահանջում են կոնկրետ քաղաքական որոշումներ, հատկապես ԱՄՆ-ից»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խատիբզադեն երկուշաբթի օրը, լրագրողներին Վիեննայի բանակցությունների վերջին կարգավիճակի մասին ասել է. «Մնում են առանցքային հարցեր, որոնք կոնկրետ քաղաքական որոշումներ են պահանջում, հատկապես ԱՄՆ-ից, որպեսզի հայտարարեն պատժամիջոցների և մնացած դեպքերի վերաբերյալ իրենց որոշումների մասին, որոնցից մի քանիսը լուրջ են»:
Անդրադառնալով Վիեննայի բանակցությունների շինծու ժամկետներին, Իրանի ԱԳՆ խոսնակը հավելել է. «ԱՄՆ ներկայիս նախագահը և նրա արտաքին քաղաքական թիմն ու Վիեննայում բանակցողները գիտեն, որ ՀԳՀԾ-ն կենդանի է Իրանի պատճառով, ոչ թե ԱՄՆ-ի, որը դուրս եկավ համաձայնությունից և ամեն ինչ արեց այն չեղարկելու համար»:
Իրանի ու Չինաստանի միջև 25-ամյա փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ Խաթիբզադեն ասել է. «Այս հուշագրի տրամաբանությունը Իրանի և Չինաստանի միջև ճանապարհային քարտեզի մշակումն է և երկու երկրների միջև համապարփակ և ռազմավարական գործընկերության փոխհարաբերությունների խթանումը»:
Իրանի ԱԳՆ խոսնակը նախագահի Ռուսաստան կատարելիք այցի մասին ասել է. «Այս այցը, որը տեղի է ունենում Ռուսաստանի նախագահի հրավերով, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հավասարակշռված արտաքին քաղաքական ուղու շարունակությունն է և ունի մեծ նշանակություն»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio