Հունվար 17, 2022 16:05 Asia/Tehran
  • Շամխանի. Իրան-Չինաստան 25-ամյա համաձայնագրի իրագործման մեկնարկը ռազմավարական հաջողություն է Թեհրանի համար

Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը Թեհրանի համար ռազմավարական հաջողություն է համարել Իրանի և Չինաստանի միջեւ 25-ամյա համաձայնագրի իրականացման մեկնարկը։

Ալի Շամխանին երկուշաբթի օրը Թվիթերում գրել է. «Իրանի և աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսությունը հանդիսացող Չինաստանի միջև 25-ամյա համաձայնագրի իրագործման մեկնարկը, այն էլ այն պայմաններում երբ ԱՄՆ-ը շարունակում է միակողմանիության քաղաքականությունը և ճնշումները, որպեսզի Իրանին զրկի աշխարհի հետ տնտեսական փոխգործակցությունից, ռազմավարական հաջողություն է Թեհրանի համար»:

Իրանի ու Չինաստանի միջև 25-ամյա փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ Խաթիբզադեն ասել է. «Այս հուշագրի տրամաբանությունը Իրանի և Չինաստանի միջև ճանապարհային քարտեզի մշակումն է և երկու երկրների միջև համապարփակ և ռազմավարական գործընկերության փոխհարաբերությունների խթանումը»:

 

Պիտակ