Հունվար 18, 2022 08:17 Asia/Tehran
  • Իրանը կարող է բավարարել Լատինական Ամերիկայի էներգետիկ շուկայի կարիքները

Իրանի ծրագրային և բյուջետային կազմակերպության ղեկավարը հայտարարել է, որ որպես էներգետիկ շուկայի անկախ խաղացող, ԻԻՀ կարող է բավարարել Լատինական Ամերիկայի երկրների կարիքները։

Սեյեդ Մասուդ Միրքազեմին,  երկուշաբթի օրը Թեհրանում Բրազիլիայի դեսպան  Լյուդմար Գոնսալես Ագիլար Նետոյի հանդիպման ժամանակ, ասել է. «Որպես էներգետիկ շուկայի անկախ խաղացող՝ Իրանը կարող է բավարարել Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, նավթի, գազի և նավթաքիմիական ապրանքների կարիքները»։

Նա հավելել է. «Նավթով հարուստ երկրների նավթահորերի մեծ մասն ավելի քան 50 տարեկան են, մյուսները հնարավորություն կունենան նավթ արտահանել միայն առաջիկա 50 տարիներին: Իսկ Իրանն ունենալով նավթի և գազի ընդհանուր պաշարներ, առաջիկայում կդառնա  էներգետիկ շուկայի հիմնական դերակատարներից:

Նշելով, որ Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի հետ տնտեսական հարաբերությունների խթանումը մեծ նշանակություն ունի Իրանի համար, Միրքազեմին հավելել է. «Իրանը շարժվում է տարբեր երկրների հետ իր տնտեսական հարաբերությունների համաչափ զարգացման ուղղությամբ»։

Պիտակ