Հունվար 18, 2022 08:47 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության դատարանի 26-րդ մասնաճյուղի տեղի կունենա Ահվազ քաղաքում Սրբազան պաշտպանության շաբաթվա առիթով կայացած շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության գործով գլխավոր մեղադրյալի դատավարությունը

Իրանի Խուզեստան նահանգի  կենտրոն Ահվազ քաղաքում իրականացված  ահաբեկչության գլխավոր մեղադրյալ Ֆարջուլլա Չաաբի դատավարությունը տեղի կունենա  երեքշաբթի օրը՝ Իսլամական հեղափոխության դատարանի 26-րդ մասնաճյուղում, դատավոր Աֆշարիի նախագահությամբ։

Ֆարջուլլահ Չաաբը մեղադրվում է Խուզեստան նահանգում, այդ թվում՝ Ահվազում Սրբազան պաշտպանության շաբաթվա շքերթի  մասնակիցների վրա հարձակման, ինչպես նաև մի քանի պայթյուններ և ահաբեկչական գործողություններ ծրագրելու և իրականացնելու մեջ:

Ավելի վաղ, Իրանի հետախուզության նախարարությունը ձերբակալել էր 2018 թվականին Ահվազում տեղի ունեցած ահաբեկչության գլխավոր հեղինակ՝ «Ալ-Ահվազիա» շարժման առաջնորդներից Ֆարջոլլա Չաաբին։

«Ալ-Ահվազիա» ահաբեկչական խմբավորման անդամների մեծ մասն ապրում է Նիդերլանդներում, Դանիայում և Շվեդիայում։