Ամիր Աբդոլլահյան. Իրան-Ռուսաստան հարաբերություններում նոր ճանապարհային քարտեզ է գծվում
Իրանի արտգործնախարարն ասել է.«Երկկողմ հարաբերություններում Իրանի Իսլամական Հանրապետությունը և Ռուսաստանը վճռական են տրամադրված համաշխարհային զարգացումներին համապատասխան՝ փոխադարձ հարաբերությունների և համագործակցության սկզբունքների մասին համաձայնագիրը թարմացնելու հարցում»:
ԻԻՀ նախագահի Մոսկվա կատարելիք այցի նախօրեին, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը ռուսական Սպուտնիկ լրատվական գործակալության կայքում հրապարակված գրառման մեջ նշել է.«Տարածաշրջանային մակարդակում և բարձրագույն ղեկավարների կամքի լույսի ներքո, երկու երկրների համագործակցությունը ընդհանուր շահերի ապահովման շրջանակում հատել է երկկողմ հարաբերությունների սահմանները և մուտք գործելով տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ապահովմանը նպաստելու ոլորտներ, ավելի ամուր է, քան երբևէ»:
Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է, որ ԻԻՀ և Ռուսաստանի միջև տարածաշրջանային համագործակցությունը չի սահմանափակվում միայն Արևմտյան Ասիայով, այլ ներառում է նաև այլ տարածաշրջաններ, այդ թվում՝ Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան և Կասպից ծովը: Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից ներտարածաշրջանային համագործակցությունը հատկապես առևտրի, տնտեսության, տրանսպորտի և տարանցման ոլորտներում մեծապես կնպաստի տարածաշրջանի աճին ու բարգավաճմանը և խաղաղության ու կայունության հաստատմանը»:
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը ռուս գործընկերոջ պաշտոնական հրավերով հունվարի 19-ին կմեկնի Մոսկվա՝ երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական և մշակութային փոխգործակցություններն ընդլայնելու նպատակով։