Հունվար 18, 2022 19:35 Asia/Tehran
  • Ալի Աքբար Վելայաթի. Մենք շատ զգայուն վերաբերմունք ունենք Կովկասի նկատմամբ եւ թույլ չենք տա փոխել սահմանները

Մենք շատ զգայուն վերաբերմունք ունենք կովկասյան տարածաշրջանի նկատմամբ, հատկապես` Հարավային Կովկասի, որը մեր սահմանի ամենազգայուն հատվածներից մեկն է։

Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդի` միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, հայտնում է khayalpressa313 Telegram ալիքը։

«Կովկասում մեր հարեւան երկրների սահմաններն անվտանգության էֆեկտ ունեն մեզ համար, այսինքն՝ մենք չենք ընդունում սահմանների ոչ մի փոփոխություն։ Նախկին եւ ներկա փորձը ցույց է տվել, որ եթե երկրների սահմանները փոխվեն, ճգնաժամի օջախ կստեղծվի, եւ հայտնի չէ, թե դա ինչով կավարտվի։ Կարեւոր պահն այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը մեզ հետ ընդհանուր սահման ունեն։ Մենք թույլ չենք տա, որպեսզի սահմանները փոխվեն եւ այնտեղ այնպիսի երկրներ հաստատվեն, որոնք իրենց բնույթով ագրեսիվ են, ինչպիսին ԱՄՆ-ն է»,- ասել է Վելայաթին։

 

Պիտակ