Իրանը և Ռուսաստանը զարգացնում են համագործակցությունն էներգետիկայի ոլորտում
Հունվար 19, 2022 08:01 Asia/Tehran
ԻԻՀ նավթի նախարարը հայտարարել է որ Իրանը և Ռուսաստանը զարգացնում են համագործակցությունն էներգետիկայի ոլորտում:
ԻԻՀ նավթի նախարար և Իրան-Ռուսաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի նախագահ; Ջավադ Օջին, ով այցելել է Մոսկվա, հայտարարել է գազի արդյունահանման ոլորտում երկու երկրների միջև համագործակցության զարգացման մասին։
ՌԴ Էներգետիկայի նախարար և Իրան-Ռուսաստան համատեղ տնետսական հանձնաժողովի ղեկավար Նիկոլայ Շուլգինովի հետ հանդիպումցի հետո, Օջին ասել է. «Ռուսական կողմի հետ քննարկվել են տնտեսական մերձեցման, արգելքների վերացման, համատեղ ձեռնարկությունների հիմնման և նավթային ու էներգետիկ համագործակցության զարգացման հետ կապված հարցեր»:
ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով, այսօր կմեկնի Մոսկվա։