Խաթիբզադե. Եմենի շրջափակումը և այդ երկրի վրա հարձակումը ճգնաժամի լուծման ուղի չեն կարող լինել
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է, որ Եմենի շրջափակումը և այդ երկրի վրա հարձակումը ճգնաժամի լուծման ուղի չեն կարող լինել և միայն ավելի են սրելու տարածաշրջանի լարվածությունը:
Սաիդ Խաթիբզադեն հավելել է. «Իրանը մշտապես ընդգծել է Եմենի ժողովրդի շրջափակումը և պատերազմը դադարեցնելու, այդ երկրի ներքին գործերին չմիջամտելու և Եմենի տարածքային ամբողջականությունը հարգելու և ճգնաժամը քաղաքական ճանապարհով լուծելու և հումանիտար աղետը կանխելու անհրաժեշտությունը»:
Անդրադառնալով տարածաշրջանում լարվածության աճին, Խաթիբզադեն ասել է. «Իրանը մշտապես ընդգծել է, որ տարածաշրջանային որևէ ճգնաժամի լուծումը չի կարող լինել պատերազմն ու բռնությունը, և միայն հանգիստ մթնոլորտում և լարվածության թուլացումից հետո հնարավոր կլինի հույս ունենալ, որ տարածաշրջանում կհաստատվի խաղաղություն և կայունություն»:
Նշելով, որ Եմենի հարցն այդ երկրի ներքին խնդիրն է, Խաթիբզադեն հավելել է, որ Իրանը պատրաստ է համագործակցել և մասնակցել ցանկացած նախաձեռնության, որը վերջ կդնի Եմենի յոթամյա պատերազմին: