Հունվար 19, 2022 17:53 Asia/Tehran
  • Իրանում քաղաքակրթությունների երկխոսության խորհրդանիշը հանդիսացող  Աբադանի հայկական եկեղեցին

Աբադանը Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգի քաղաքներից է:

Այն Իրանի հնագույն քաղաքներից մեկն է, որն ունի առանձնահատուկ բնական, պատմական, զբոսաշրջային, առևտրային և հոգևոր գեղեցկություններ։

Սուրբ Կարապետ հայկական եկեղեցին Աբադանի ազգային հուշարձաններից և տեսարժան վայրերից է, որին այցելոմ են մեծ թվով ներքին ու արտասահմանցի զբոսաշրջիկներ։ Այս եկեղեցու հարևանությամբ Իմամ Մուսա իբն Ջաֆարի մզկիթի առկայությունը վկայում է աստվածային հետևորդների փոխադարձ հարգանքի դրսեւորման և քաղաքակրթությունների երկխոսության ամենագեղեցիկ խորհրդանիշներից մեկի մասին:

Աբադանի հայկական  Ս. Կարապետ եկեղեցին, ինչպես քաղաքի մզկիթները սրբազան պաշտպանության տառիներին մարտիկների հենակետերից էր։ Այս եկեղեցին վնասվել է Իրան-Իրաք պատերազմի ժամանակ, բայց այն վերականգնվել է պատերազմական գոտիների վերակառուցման շտաբի կողմից։ Սուրբ Կարապետ եկեղեցին 8352 համարով գրանցված է որպես Իրանի ազգային հուշարձանների ցուցակում։