Հունվար 20, 2022 08:46 Asia/Tehran
  • Թախթռավանչի. ԱԽ-ն Իսրայելին պետք է ստիպի դադարեցնել օկուպացիան

Անդրադառնալով Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական ​​ռեժիմի ղեկավարների կատարած դաժան հանցագործություններին, ՄԱԿ-ում Իրանի դեսպանը հայտարարել է. «ՄԱԿ-ի ԱԽ-ն Իսրայելին պետք է ստիպի դադարեցնել Պաղեստինի և այլ արաբական տարածքների օկուպացիան»:

Չորեքշաբթի օրը, Պաղեստինի հարցով ԱԽ նիստում ունեցած ելույթում, անդրադառնալով օկուպացված պաղեստինյան տարածքներում Իսրայելի ղեկավարների կատարած դաժան հանցագործություններին, ներառյալ ռազմական հանցագործությունները և անպաշտպան մարդկանց դեմ իրականացված հանցագործությունները, Մաջիդ Թախթռավանչին հայտարարել է, որ դրանց մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Նա հավելել է. «Օկուպացված Պաղեստինում իրավիճակը շարունակում է վատթարանալ, ինչը սպառնալիք է միջազգային խաղաղության  ու անվտանգության համար»:

Թախթռավանչին նշել է, որ ՄԱԿ-ի զեկույցների համաձայն՝ 2021 թվականին Պաղեստինում զոհվել է 341, վիրավորվել՝ 17893-ը քաղաքացի:

Նշելով, որ Պաղեստինի օկուպացված տարածքներում 2021թ. սպանվել է 86 պաղեստինցի երեխա, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2014 թվականից ի վեր, Թախթռավանչին հավելել է. «Իսրայելի ռեժիմը սիստեմատիկ կերպով սպանում է պաղեստինցի երեխաներին»: 

Անդրադառնակով Սիրիայում իսրայելական ագրեսիային և տարածաշրջանում ռեժիմի արատավոր քաղաքականությանը, Մաջիդ Թախթռավանչին նշել է. «Իսրայելը շարունակում է տարածաշրջանում իր ապակայունացնող քաղաքականությունը,  ոտնահարում է Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և բացահայտորեն սպառնում ուժ կիրառել տարածաշրջանի այլ երկրների դեմ»։

Պիտակ