«Ծովային անվտանգության գոտու համակցված զորավարժություններ 2022» Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ներկայությամբ
Ուրբաթ օրը Հնդկական օվկիանոսի հյուսիսում կմեկնարկեն Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ «Ծովային անվտանգության գոտի 2022» համակցված զորավարժությունները:
Զորավարժության խոսնակ դերծովակալ Մոստաֆա Թաջեդդինին ասել է.«Բացի ԻԻՀ բանակի և ԻՀՊԿ ռազմածովային ուժերի լողացող և թռիչքային ստորաբաժանումներից, զորավարժություններին ներկա կլինեն նաև չինական և ռուսական լողացող ստորաբաժանումներ»։
Նա նշել է.«Զորավարժությունները կանցկացվեն «Միասին հանուն խաղաղության և անվտանգության» կարգախոսով, 17000 քառակուսի կիլոմետր տարածքում՝ խաղաղության և բարեկամության ուղերձով»։
Ծովակալ Թաջեդդինին հավելել է.«Զորավարժությունների նպատակն է ամրապնդել անվտանգությունն ու դրա հիմքերը տարածաշրջանում, ընդլայնել երեք երկրների միջև բազմակողմ համագործակցությունը և ցույց տալ Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի բարի կամքը և կարողությունը՝ համաշխարհային խաղաղությանը, ծովային անվտանգությանը համատեղ աջակցելու և ընդհանուր ապագայով ծովային համայնք ստեղծելու համար: