Հունվար 21, 2022 08:01 Asia/Tehran

Իրանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները, հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ, ընդգծել են երկու երկրների հարաբերությունների ճանապարհային քարտեզի վերջնական մշակման անհրաժեշտությունը:

Նախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ընդլայնման հարցը: Աբդոլլահյանը և Լավրովը նշել են, որ երկու երկրների նախագահների վերջին հանդիպումը վկայում է հարաբերություններն ընդլայնելու լուրջ կամքի մասին և հույս են հայտնել, որ համապատասխան կառույցները հնարավորինս արագ կյանքի կկոչեն Ռայիսիի ու Պուտինի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպման ժամանակ նշել է, որ ԻԻՀ նախագահի այցը ՌԴ, կարևոր փոփոխություն էր երկու երկրների հարաբերություններում և ներկայումս առկա է  փոխգործակցության առավել մեծ ենթահող:

Նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային և միջազգային  վերջին զարգացումները, Վիեննայի բանակցությունները և ընդգծել երկու երկրների միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության անհրաժեշտությունը:

Լավրովը և Աբդոլլահյանն ընդգծել են, որ Աֆղանստանում քաղաքական ճգնաժամի  լուծման միակ ճանապարհը բոլոր էթնիկ խմբերի մասնակցությամբ համապարփակ կառավարության ձևավորումն է։

Նախարարները կարևորել են Եմենում  հրադադարի հաստատման, այդ երկրի ճգժամի քաղաքական ճանապարհով լուծման, ինչպես նաև շրջափակման վերացման ու միջեմենական բանակցություններ անցկացնելու անհրաժեշտությունը: