Հունվար 21, 2022 08:12 Asia/Tehran
  • Մոսկվա կատարած այցի ավարտին, Ռայիսին հույս է հայտնել, որ այցը շրջադարձային կլինի երկու երկրների հարաբերություններում

Մոսկվա կատարած այցի ավարտին, Թեհրանի օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հույս է հայտնել, որ այցը շրջադարձային կլինի երկու երկրների հարաբերություններում

Ռայիսին ասել է. «Այցի ընթացքում քննարկվել են հարցեր, որոնք կարևոր են ԻԻՀ   արտաքին քաղաքականության հիմնական նպատակների իրականացման համար, այդ թվում՝ հարևանների, դաշնակիցների ու  աշխարհի հետ առավելագույն փոխգործակցությունը»:

Նախագահը հավելել է.«Անկասկած, Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացումը կնպաստի երկու ժողովուրդների անվտանգությանն ու բարօրությանը: Իսկ երկկողմ համագործակցության ընդլայնումը կապահովի տարածաշրջանային ու միջազգային անվտանգությունը»:

ԻԻՀ նախագահը նաև նշել է. «Իրանն ու Ռուսաստանը կարող են քայլեր ձեռնարկել՝ դրամավարկային և բանկային հարաբերությունների և  առևտրի ժամանակ դոլարի փոխարեն ազգային արժույթով վճարումներն իրականացնելու ուղղությամբ»:

Անդրադառնալով  տարբեր, այդ թվում՝ տնտեսական և նավթի ու գազի ոլորտներում երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, Ռայիսին նշել է. «Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկկողմ առևտրի ծավալը հասցնել տարեկան 120 միլիարդ դոլարի»:

Նշելով, որ  Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը կարող է օգնել լուծել տարածաշրջանային ճգնաժամերը, միջազգային խնդիրները և նպաստել անվտանգության, կայունության, խաղաղության և արդարության հաստատմանը: Ռայիսին հավելել է. «Այսօր իսլամական Իրանի ներկայությունը տարածաշրջանում որպես անկախ և հզոր երկիր, ուղղված է անվտանգության հաստատմանը: Հարևան երկրները ականատես եղան, որ ամենուր, որտեղ Իրանը ներկա է եղել, ապահովել է անվտանգություն,  ի տարբերություն օտարների, որոնք միայն անվտանգության սպառնալիք են  ստեղծել տարածաշրջանի համար»։