Հունվար 21, 2022 08:21 Asia/Tehran
  • Ռայիսիին շնորհվել է Մոսկվայի պետական համալսարանի  պատվավոր դոկտորի կոչում

Հինգշաբթի օրը, ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսիին շնորհվել է Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր դոկտորի կոչում:

Մոսկվայի պետական ​​համալսարանը աշխարհի լավագույն համալսարաններից մեկն է և Ռուսաստանի ամենահին համալսարանը:

Ըստ ավանդույթի, համալսարանի պատվավոր դոկտորի կոչում ստացողները պետք է պատասխանեն համալսարանի ռեկտորի ու  ղեկավար խորհրդի անդամների երկու հարցերին:

Էբրահիմ Ռայիսին նույնպես, պատասխանելով հարցերին, ասել է. «Փորձը ցույց է տվել, որ սպառնալիքները կարող են վերածվել հնարավորությունների, և Իրանի ժողովուրդը պատժամիջոցների պայմաններում ձեռք է բերել տարբեր գիտելիքներ և առաջադեմ տեխնոլոգիաներ»:

Ռայիսին նաև նշել է. «Մենք այսօր գտնվում ենք Իրան-Ռուսաստան հարաբերությունների պատմության շրջադարձային կետում: Երկու երկրների համալսարանների պրոֆեսորներից, գիտնականներից և գիտահետազոտական ​​և հետազոտական ​​կենտրոններից ակնկալվում է կարևոր և պատմական դերակատարություն ունենալ այս հարցում, որպեսզի Իրանի և Ռուսաստանի ժողովուրդները, գիտական, մշակութային և տնտեսական տարբեր ոլորտներում առավելագույն փոխգործակցության և համագործակցության շնորհիվ,  ապրեն բարգավաճ և արժանապատիվ կյանքով»: