Ծովակալ Իրանի. Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը ամենաբարձր մակարդակի վրա է
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատարը հայտարարել է, Չինաստանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերի հետ Իրանի ռազմածովային ուժերի համակարգման և համագործակցության մասին ամենաբարձր մակարդակի վերաբերյալ։
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Շահրամ Իրանին 2022 թվականի ծովային անվտանգության գոտիների զորավարժությունների շրջանակում հայտարարելով որ Չինաստանը և Ռուսաստանը համաշխարհային տերություններ են այդ թվում նաև ծովում, ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմավարական նավատորմը, որպես տարածաշրջանային ուժ, վերջին տասնամյակում լուրջ և ակտիվ ներկայություն է ունեցել տարածաշրջանում»:
Ծովակալ Իրանին նշել է, որ Իրանը, Չինաստանը և Ռուսաստանը, ապահովում են ծովային անվտանգությունն անկախ արևմտյան դաշինքներից, ասել է. «Շատ կարևոր է, որ այս երեք երկրները միավորվեն փոխադարձ հարգանքով»։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio