Հունվար 21, 2022 18:20 Asia/Tehran

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի համակարգողի տեղակալն ասել է, որ Իրան, Չինաստանի և Ռուսաստան համատեղ զորավարժությունների նպատակն է ամրապնդել ծովային համագործակցությունը և միջազգային ծովային առևտրի անվտանգությունը:

Ծովակալ Հաբիբոլլահ Սայարին ասել է, որ «Ծովային անվտանգության գոտի 2022» համատեղ զորավարժությունները կարևոր են տարբեր կողմերից, հավելելով. «Տարածաշրջանի երկրների ռազմածովային ուժերի համակարգումն ու հաղորդակցությունն այս զորավարժությունների ձեռքբերումներից են»։

Ծովակալ Սայարին նշել է, որ զորավարժությունների ընթացքում կիրականացվեն տարբեր գործողություններ, այդ թվում՝ Հնդկական օվկիանոսի հյուսիսումծովային առևտրի անվտանգության ապահովումը,  տարածաշրջանի և ատրատարածաշրջանի երկրների ռազմածովային ուժերի միջև համակարգումը և սերտ հաղորդակցությունը, ծովային օգնության փորձի փոխանակումը,   ծովում դժբախտ պատահարների և դժբախտ պատահարների դեպքում օգնությունը:

Նա հստակեցրել է.«Այս զորավարժությունները, որ անցկացվում են երրորդ անգամ, վկայում են տարբեր ոլորտներում, այդ թվում նաև ծովում Իրանի Իսլամական Հանրապետության միջազգային դիրքի բարձրացման մասին»: