Հունվար 22, 2022 10:19 Asia/Tehran
  • Իրանի «Արաս» ազատ գոտուց արտահանվել է 665 մլն դոլարի ապրանք

Իրանի Արաս ազատ գոտու գործադիր տնօրենը հայտարարել է, որ այս գոտուց արտահանվել է 665 մլն դոլարի ապրանք:

«Արաս» ազատ գոտու կազմակերպության գործադիր տնօրեն Մոհսեն Նարիմանն այսօր ԻՌՆԱ-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին տարիներին այս գոտուց  արտահանման աճին, ասել է. «Վերջին տասը ամսում «Արաս» ազատ գոտուց արտահանվել է 665 մլն դոլարի ապրանք»։

Նա հավելել է. ««Արաս» ազատ գոտուց արտահանման հիմնական ուղղությունները եղել են Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Իրաքը, Հայաստանը, Վրաստանը, Աֆղանստանը, Ղազախստանը և Գերմանիան»։

Նարիմանը նշել է. «Այս գոտուց  իրականացվում է վերջնական արտահանում, ներքին ապրանքների արտահանում, վերաարտահանում  և ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ, այս տարի ազատ գոտուց արտահանումն աճել է 22 տոկոսով»։

«Արաս» ազատ գոտին գտնվում է Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում:

Ըստ Իրանի ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղարության տվյալների՝ «Արաս» ազատ գոտին «Քիշ» ազատ գոտուց հետո երկրորդն է՝ զարգացած և ընդլայնվող ազատ գոտիների թվում:

«Արաս» ազատ գոտին գտնվում է Ադրբեջանի  և Հայաստանի հետ Իրանիս ահմաններին  և իր կլիմայական և աշխարհագրական դիրքի ու զբոսաշրջային գրավչությունների շնորհիվ դարձել է երկրի զբոսաշրջային ուղղություններից մեկը։