Հունվար 22, 2022 16:36 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերն արդիականացնում են իրենց սպառազինությունը

ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերի փոխհրամանատարն ընդգծել է.«Իրանցի մասնագետների և պաշտպանական արդյունաբերության անձնակազմի օգնությամբ, կանխարգելիչ և պաշտպանական ռազմավարության նպատակով, ռազմաօդային ուժերն արդիականացնում են իրենց սպառազինությունը»:

Բրիգադի գեներալ, օդաչու Մեհդի Հադիյանը շաբաթ օրը Իմամ Ալիի ռազմական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ  ասել է.«Իրանի  իսլամական հանրապետության բանակում և այլ զինված ուժերում անձնազոհության և նահատակության մշակույթը պատճառ դարձավ, որ  Իրանի դեմ Իրաքի բաասական ռեժիմի կողմից պարտադրված պատերազմի արբազան պաշտպանության ութ տարիներին ձևավորված հավասարումներն այժմ փոփոխվեն»:

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ռազմաօդային ուժերի փոխհրամանատարն ասել է.«Պատերազմի սկզբից և պարտադրված պատերազմից հետո բանակի ռազմաօդային ուժերը միշտ արդյունավետ ներկայություն են ունեցել ժողովրդի կողքին՝  ներառյալ ջրհեղեղների, երկրաշարժերի և կորոնավիրուսային համաճարակի ամենադժվար պայմաններում»: