Հունվար 23, 2022 08:32 Asia/Tehran
  •  Էրդողանի հետ հեռախոսազրույցում Ռայիսին նշել է, որ Իրանը երկարաժամկետ և համապարփակ տեսակետ ունի Թուրքիայի հետ հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին նշել է. «Իրանը երկարաժամկետ և համապարփակ տեսակետ ունի Թուրքիայի հետ հարաբերությունների և համագործակցության վերաբերյալ»:

Անդրադառնալով Թեհրան-Անկարա հարաբերություններին և երկկողմ ու տարածաշրջանային  համագործակցության զարգացման ներուժին, Ռաիսին հավելել է, որ Իրանը ողջունում է Թուրքիայի հետ ռազմավարական համագործակցության պլանավորումը։

Նախագահ Ռայիսին նշել է, որ տարածաշրջանում կայուն անվտանգության հաստատման միակ ճանապարհը երկրների ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելն է:

Հեռախոսազրույցում Թուրքիայի նախագահը նշել է, որ Անկարան ցանկանում է տարբեր ոլորտներում զարգացնել հարաբերություններն Իրանի  հետ  և ցանկություն է հայտնել առաջիկայում այցելել Թեհրան։

Կարևորելով Իրանի կողմից Թուրքիային էներգիայի մատակարարման շարունակվելը, Էրդողանն ասել է. «Թուրքիան Իրանին համարում է էներգիայի հուսալի մատակարար և ցանկություն ունի բարձրացնել Թեհրանի հետ իր համագործակցության մակարդակը»։

Անդրադառնալով ԻԻՀ նախագահի Մոսկվա կատարած վերջին այցին և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն Էրդողանը հույս է հայտնել, որ այս այցի արդյունքներն ու օգտակար ձեռքբերումները շուտով կնկատվեն տարբեր տարածաշրջաններում։

 Թուրքիայի նախագահն իր երկրի աջակցությունն է հայտնել Իրանին՝ տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու համար։